Պրահայի քաղաքապետարանի որոշմամբ փողոցային երաժիշտների ելույթներն արգելվել են քաղաքի պատմական կենտրոնում, մասնավորապես Ստարոմեստկա հրապարակում, Ցելետնա ու Կարլովա փողոցներում: Արգելքը չի վերաբերում Կարլի կամուրջին: Լուռ ներկայացումները թույլատրելի են` առանց սահմանափակումների: